In cart Not available Out of stock

HAYOTS HOVIK - Հայոց Հովիկ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Shushan Petrosyan

Lyrics

Դու իմ հայոց անուշ հովիկ,
Եկել ես նորից,
Որպես խաբրիկ, թռած եկել
Մեր սար ու ձորից:
Երազներիս լույսն ես խառնել
Կապույտ քո շնչին,
Ախ, ես գիտեմ, փարվել ես դու
Վանա զով լճին:
Կարոտն իմ խոր, դարձած կրակ
Իմ սիրտն է այրում,
Ասա տեսնեմ էլ ուր եղար,
Կորած որ հեռվում:
Եթե գնաս դու մեր երկիր
Ինձ էլ քեզ հետ տար,
Ինչքան պիտի տունս մնա
Անտեր ու օտար:
Արի դու ինձ քո գիրկն առ
Հովիկ իմ անուշ,
Տեսել ես դու լեռն իմ Սիփան,
Տեսել դու մեր Մուշ,
Շոյել ես դու մոր ձեռքի պես
Ավերակ Անին,
Արի հովիկ, խոսիր հովիկ,
Մեռնիմ քո ձենին: