In cart Not available Out of stock

IM YEGHEG - Իմ Եղեգ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Shushan Petrosyan

Lyrics

Դու ծաղկած իմ սեր,
Շրշում ես նազով,
Կարոտն իմ սիրտն է լցրել
Գարնան երազով:
Դու իմ եղեգ, դալար եղեգ,
Ինչքան խոնարհ ես,
Դու հովերի քույրն ես եղել`
Յարիս նման ես:
Վրադ վառ շող ունես դու,
Ուրախ աչքի ցող ունես դու,
Կարոտ սրտի դող ունես դու,
Յարիս նման ես:
Դու կանաչ հավք ես,
Թևերդ բաց են,
Կարոտ ես դու քո յարին,
Աչքերդ թաց են:
Դու իմ եղեգ, դալար եղեգ,
Ինչքան խոնարհ ես,
Դու հովերի քույրն ես եղել`
Յարիս նման ես:
Քեզ տեսնում, հիշում նրան,
Քեզ տեսնում եմ, կանչում նրան,
Ով է սիրով տանջում նրան,
Ինչու չես գալիս: