In cart Not available Out of stock

SIRO GISHER - Սիրո Գիշեր
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Erna Yuzbashian

Lyrics

Սերս տանջող անուշ ցավ` լցված երազով,
Այս գիշերն էլ լուսացավ աչքերիս լույսով.
Ինձ հետ աստղերը բոլոր քեզ էին հիշել,
Արցունքիս մեջ քեզ նորից տեսա այս գիշեր:

Ախ՜, երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ,
Ես կարծեցի քո մատներն են իմ մազերի մեջ,
Ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան,
Ու իմ սրտին քո կարոտի դողերը իջան:

Լույս են դարձել ճամփեքին կարոտներս վառ,
Քեզ սիրելը հեշտ եղավ, ատելը դժվար:
Հուզված սրտիս նման է աղբյուրը երգում,
Հավքը գտել է հավքին` ես քեզ չեմ գտնում:

Իմ խնդության արցունքի մեջ աստղերն են վառվում,
Այս բախտավոր գիշերվա մեջ սերն է արարվում:
Կիջնեն շուտով աստղերը վառ, կդառնան ծաղիկ,
Ծաղիկներում սեր կդառնա լույսը ծիծաղի: