In cart Not available Out of stock

MIAYN KEZ HAMAR - Միայն Քեզ Համար
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Erna Yuzbashian

Lyrics

Ինչ լավ աչեր ունես դու,
Աչերդ ծով են կապույտ,
Խառնվում են քո նազերին
Հազար երազ ու գարուն:

Հիմա ջահել սրտիս մեջ
Գարուններ կան անհամար,
Ախ, քեզ համար,
Յար, քեզ համար,
Միայն քեզ համար:
Ուր էլ գնաս կգամ ես
Կգամ գարնան հովի պես,
Լույս կդառնամ քո ճամփեքին,
Ես չեմ կորցնի երբեք քեզ:
Եթե կուզես կդառնամ,
Կանչող աստղեր անհամար,
Ախ, քեզ համար,
Յար, քեզ համար,
Միայն քեզ համար:
Ինչ էլ ուզես կդառնամ
Այս աշխարհում քեզ համար,
Ախ, քեզ համար,
Յար, քեզ համար,
Միայն քեզ համար: