In cart Not available Out of stock

Iriknayin - Իրիկնային
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Hovhannes Ghukasyan
Artist: Varduhi Khachatryan
1960

Lyrics

Զեփյուռի հով-զով երգով
Արևն իջավ հուրհրան,
Լույս-փերուզ մով երկնքով
Ոսկի հավքեր կը սուրան,
Ես կերթամ իմ յարի քով,
Ախ, ման կգամ ես նրան:

Կաքավներ թուխ-թուխ քնքուշ
Օրոր-շորոր ման կգան,
Աղբյուրներ վուշ-վուշ անուշ,
Ոլոր-մոլոր կզնգան:
Հնձվորներ մեր աչքի լույս,
Երգով-բերքով տուն կգան:

- Ամենից լավն իմ յարն է,
Մուրազն է նա բոլորի,
Ախ, իր մոր մին ու ճարն է,
Մեռնեմ էն մոր օրորին:
Երբ տեսնի, համբույր կառնե
Երնեկ կտամ էն օրին...

Ծաղիկները մուշ-մուշ անուշ,
Հարհանդ-մարմանդ կննջեն,
Իրիկվան մուժն է քնքուշ,
Դաշտում չկա ոչ մի ձեն,
Իմ մուրազ, իմ աչքի լույս
Յարիս վարդեր կփնջեմ:

- Ամենից լավն իմ յարն է,
Մուրազն է նա բոլորի,
Ախ, իր մոր մին ու ճարն է,
Մեռնեմ էն մոր օրորին:
Բույր կտա, համբույր կառնե,
Երնեկ կտամ էն օրին...
Բույր կտա, համբույր կառնե,
Երնեկ կտամ էն օրին...
օրին...