From the recording Khachatur Avetisyan - Most Popular Songs Vol.1
Tavigh - Իմ անուշ Տավիղ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Vahan Harutyunyan
Artist: Varduhi Khachatryan
1958
Lyrics
Գիշեր ու զոր դու հնչում ես,
Իմ անուշ տավիղ,
Ասես աղբյուր կարկաչում ես,
Իմ անուշ տավիղ:
Մերթ լալիս ես, մերթ ծիծաղում
Դու անխոս, անբառ,
Սրտիս ձայնով ղողանջում ես,
Իմ անուշ տավիղ:
Ով, որ լսում է նվագդ,
Սեր է երազում,
Նորից գալիս է մեր բակը,
Սիրտը ինձ պարզում:
Բայց ուրիշն է իմ փափագը,
Տենչն իմ սիրասուն,
Սև տղին եմ ես անրջում,
Իմ անուշ տավիղ:
Նա սիրո երգս լսեց
Ու անսեր մնաց,
Սիրտ ուներ, բայց չհուզվեց
Ու անցավ գնաց:
Հնչիր տավիղ, թող այս գիշեր
Երգդ վարարի,
Սրտիս տենչանքն ու կարոտը
Պատմի աշխարհին:
Ուրախ հնչի թող քո լարը
Մարդկանց սրտերում,
Թող, որ յարին գտնի յարը
Եվ լինի գարուն:
Իմ սրտի բաժին աշխարհը
Այս լայն աշխարհում
Ուր է չի գալիս կանչին իմ
Այ անուշ տավիղ,
Իմ անուշ տավիղ,
Իմ տավիղ...