In cart Not available Out of stock

Yerevani Djur - Երևանի ջուր
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Hovhannes Badalyan
1968

Lyrics

Այս աշխարհում աղբյուրներ կան,
Ու ջրեր կան շատ,
Բայց ուրիշ է, իմ Երևան,
Ջուրդ քաղցրահամ:
Նա ծերունուն կյանք է տալիս,
Մանուկին ծիծաղ,
Հուրն է մեղմում սիրահարի
Քնքշանքով իր պաղ:
Շաղ է դառնում ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Չէ ուրիշ է, շատ անուշ է,
Ջուրդ Երևան:
Երբ օտարն է ջուրդ խմում
Ժպտում է ուրախ,
Նա ասում է` ջուր չեմ տեսել
Այսքան ջինջ ու պաղ:
Իսկ երբ պանդուխտ հայն է խմում,
Ասում է օխայ`
Այս լույս ջրին է կարոտում
Հեռվում ամեն հայ:
Շաղ է դառնում ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Չէ ուրիշ է, շատ անուշ է,
Ջուրդ Երևան:
Հեյ ջան, դու շատ պաղ ես,
Երևանի ջուր,
Հեյ ջան, լույսի շող ես,
Երևանի ջուր:
Շաղ է դառնում ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Չէ ուրիշ է, շատ անուշ է,
Ջուրդ Երևան: