In cart Not available Out of stock

Kapuit Trchun - Կապույտ Թռչուն
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Ruben Matevosyan
1983

Lyrics

Բարի լույսի կապույտ թռչուն,
Ախ, դու կարծես սիրտն ես իմ,
Որ ճախրում ես, երգով թռչում
Դեպի իմ լույս սիրելին,
Աչքս հեռու ճամփաներին,
Սիրտս նրան է կանչում:
Ասա նրան, որ իր սիրած,
Վարդը բացվել է շաղոտ,
Ասա նրան, որ թև առած,
Թռչի քեզ հետ, գա ինձ մոտ,
Գնա թռչուն, թող քո ճամփան,
Լինի միայն արևոտ:
Ախ նա ինչու, ինչու դարձավ,
Այսքան հեռու և օտար,
Քո թևերով, շող թևերով,
Նրան բարի լույսն իմ տար:
Քարն էլ քար է այս աշխարհում,
Դարձյալ տխուր է մենակ,
Ես որ սիրո աստղեր ունեմ
Ախ, ես մենակ ոնց մնամ,
Ես որ հազար կարոտ ունեմ
Ասա մենակ ոնց մնամ
Ախ, ես մենակ ոնց մնամ: