In cart Not available Out of stock

Yerku Enker - Երկու Ընկեր
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Silva Kaputikyan
Artist: Hovhannes Badalyan
1983

Lyrics

Թվում է, թե երեկ էր
Երկու մանուկ ընկերներ
Խաղում էինք մեր բակում
Այս երբ իջավ ձմեռ-ձյուն:
Ինչքան հուշ ու հիշատակ
Խոր սուզվեցին ձյունի տակ
Ու քայլում էինք իրար հետ
Գնում ենք ետ, գնում ետ:
Բայց ինչ լավ է, որ այդքան
Մաքուր անցանք մեր ճամփան,
Գարնան օրվա երդում, սեր,
Հասցրեցինք մինչ ձմեռ:
Տարիք չկա միասին,
Ճերմակ չկա մեր մազին,
Թվում է դեռ մանուկ ենք
Ու դպրոց ենք գնում մենք:

Ինչ իմանաս մեզնից ով
Կասի մնաս դու բարով,
Ով կմնա մեն-մենակ
Մինչև սուզվի ձյունի տակ:
Բայց ինչ լավ է, որ այդքան
Մաքուր անցանք մեր ճամփան,
Գարնան օրվա երդում, սեր,
Հասցրեցինք մինչև ձմեռ:
Ինչ իմանաս մեզնից ով
Կասի մնաս դու բարով,
Ով կմնա մեն-մենակ
Մինչև սուզվի ձյունի տակ: