In cart Not available Out of stock

Ko Luis Nazyrov - Քո Լույս Նազերով
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Ruben Matevosyan
1981

Lyrics

Արև պահած, արցունք ունես
Դու իմ բարի լույս,
Բացվող գարնան բուրմունք ունես
Կանչող սրտի հույս:
Քայլում ես դու, շողքդ գերող
Ամպին է առել,
Ինձ քո ծաղկած այգին բերող
Ճամփին է առել:
Ես լավ գիտեմ, որ աշխարհն այս
Մեծ է, իմ անգին:
Բայց ինձ համար մեծ է, իմ սեր,
Քո կանաչ այգին:
Դու վարդավառ շողերի մեջ
Ոսկե մազերով,
Ծովից ելած քողերի մեջ
Քո լույս նազերով:
Թե ես արթուն, թե երազում
Քեզ տեսնում եմ միշտ,
Ախ, իմ սրտից հեռանում է
Ամեն տեսակ վիշտ:
Այգուդ բացված վարդերի պես
Իմ սիրտն է վառվում,
Թող քեզ հետ իմ շուքը տեսնեմ
Քո զուլալ առվում:
Ես լավ գիտեմ, որ աշխարհն այս
Մեծ է, իմ անգին:
Բայց ինձ համար մեծ է, իմ սեր,
Քո կանաչ այգին:
Դու վարդավառ շողերի մեջ
Ոսկե մազերով,
Ծովից ելած քողերի մեջ
Քո լույս նազերով: