In cart Not available Out of stock

Karot - Կարոտ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Ofelia Hambartsumyan
1985

Lyrics

Ելնեմ գնամ սարի ճամփով
Գնամ հասնեմ քո աղբյուրին,
Պաղ ջուր խմեմ ձեռքիդ ափով
Շատ եմ կարոտ քո համբույրին:

Ամպից իջնող հովերը գան
Մազս փռեն քո երեսին,
Այս աշխարհում դու ես միայն
Անչափ նման իմ երազին:

Հավքի նման քո գրկի մեջ
Ես ծվարեմ ու տաքանամ,
Ինձ համբուրես, սիրես անվերջ
Ինչքան սիրես, չկշտանամ:
Նայեմ զուլալ քո աչքերին,
Քո աչքերում հալվեմ, կորչեմ,
Քո աչքերում որոնեմ ինձ,
Ինձ որոնեմ ու քեզ կանչեմ:

Վառվեն աստղերն ու շողշողուն
Ծաղիկների արցունքի մեջ,
Մեր սրտի պես սիրուց դողան
Զով սարերի բարձունքի մեջ:

Հավքի նման քո գրկի մեջ
Ես ծվարեմ ու տաքանամ,
Ինձ համբուրես, սիրես անվերջ
Ինչքան սիրես, չկշտանամ: