In cart Not available Out of stock

Hovvi Yerg - Հովվի Երգ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Albert Sargsyan
1975

Lyrics

Ես հովիվ եմ զով սարերում,
Դու դաշտի կակաչ,
Քո պատկերն է գիշեր-ցերեկ
Աչքերիս առաջ:
Գիշերները դուրս եկ, նայիր
Սարում վառվող կրակին,
Կրակն իմ վառվող սիրտն է
Քեզ կանչում, իմ անգին:
Քեզ համար եմ փչում շվին
Զով արշալույսին,
Որ դու լսես ու մոտս գաս,
Շրջենք միասին:
Դու այսօր էլ մոտս չեկար
Դու իմ հեռու, իմ կարոտ,
Արի ճամփիդ քարեր չկան,
Ճամփեդ կանաչ ու շաղոտ:
Հովերն եկան, հովերն անցան
Քայլերիդ ձայնն առա,
Ջերեր եկան, ջրեր անցան,
Աչքերիդ փայլն առա:
Գիշերները դուրս եկ, նայիր
Սարում վառվող կրակին,
Կրակն իմ վառվող սիրտն է
Քեզ կանչում, իմ անգին: