In cart Not available Out of stock

Yerb Khandum es - Երբ Խանդում ես
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Garik Banduryan
Artist: Hovhannes Badalyan
1978

Lyrics

Երբ միամիտ մեկին նայեմ,
Նա էլ ժպտա ինձ,
Իսկույն դեմքդ նուրբ ու ջահել
Կշիկնի խանդից:
Հավատ ինձ, չեմ նեղանում,
Ժպտում եմ քեզ, մեղմ ու ջինջ,
Ախր շատ ես գեղեցկանում,
Երբ խանդում ես ինձ:
Խանդն էլ սեր է, սիրո նշան
Բայց մաշում է մեզ թաքուն
Եկ մեր սերը, ինչպես նշխար
Միշտ պահենք մաքուր:
Առանց փշի վարդ չի լինում
Առանց խանդի` սեր,
Ինչ էլ լինի, քեզ եմ սիրում
Ում էլ, որ տեսնեմ:
Հավատ ինձ, չեմ նեղանում,
Ժպտում եմ քեզ, մեղմ ու ջինջ,
Ախր շատ ես գեղեցկանում,
Երբ խանդում ես ինձ:
Խանդն էլ սեր է, սիրո նշան
Բայց մաշում է մեզ թաքուն
Եկ մեր սերը, ինչպես նշխար
Միշտ պահենք մաքուր: