In cart Not available Out of stock

Vardaguyn Aravot - Վարդագույն Առավոտ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Garik Banduryan
Artist: Rima Saribekyan
1985

Lyrics

Այսօր մեկ տեղ արևն ու ես
Վաղ արթնացանք մեր քնից,
Արևի հետ, արևի պես
Ուրախ ելա ես տնից:
Ծիածան են հագել կարծես
Ծառ ու ծաղկունքը կարծես,
Արար աշխարհ աչքիս դարձել
Երջանկության մի փողոց:

Գարնան բոլոր գույները վառ
Ասես ճամփա են թափել,
Հուզումներով ջերմ ու վարար
Ես քայլում եմ անհամբեր:
Գիտեմ, վաղուց ինձ ես սպասում
Ու տագնապում երևի...
Դեպի քեզ եմ, քեզ եմ շտապում
Թռչող սրտիս ետևից:
Արևն է ինձ վերից խանդում
Կարծես գիտե նա հիմա,
Որ արևս դու ես կյանքում,
Իսկ նա շուքն է քո միայն:

Թող միշտ ես քեզ երազեմ,
Երազեմ, երազեմ,
Թող միշտ այսպես քեզ սպասեմ,
Քեզ սպասեմ, քեզ սպասեմ,
Եթե հանկարծ ուշանամ,
Գիտեմ դու ինձ կներես,
Կներես, կներես,
Թե քեզ հանկարծ ուրանամ,
Դարձյալ դու ինձ կսիրես,
Կսիրես, կսիրես:
Կապված ենք մենք հուր սիրով,
Հուր սիրով, հուր սիրով,
Սրտի բոլոր հույզերով,
Հույզերով, հույզերով,
Դու ինձ համար, իմ հոգում`
Դարձել ես մի վառ կարոտ,
Վառ կարոտ, վառ կարոտ,
Ես քեզ համար, քո կյանքում`
Մի վարդագույն առավոտ,
Առավոտ, առավոտ:
Արևն է ինձ վերից խանդում,
Կարծես գիտի նա հիմա,
Որ արևս դու ես կյանքում
Իսկ նա շուքն է քո միայն: