In cart Not available Out of stock

Siro Hure - Սիրո Հուրը
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Hovhannes Badalyan
1964

Lyrics

Դու բացվել ես լույսի նման ոսկե մազերով,
Քո աչերն են մով յասաման սոսի հասակով:
Դու քո շուքով, քո շշուկով գարուն ես բերում
Քո աստղավառ երազանքով, արևն ես գերում:
Դու նայում ես քո հայացքից` վարդերն են կաթում,
Երբ գնում ես հավքերն ամեն, քեզ են կարոտում,
Քո ամեն մի արցունքի մեջ իմ սիրտն է վառվում,
Քո ամեն մի վառ ծիծաղով կյանքն է վարարում:
Սիրո հուրը, ծովն էլ չի մարի,
Սիրո հուրը, աշխարհն է վառել:
Սիրո հուրը, իմ հուրն է իմ սեր,
Կյանքիս աղբյուրը. Քո բույրն է իմ սեր,
Դու քո շուքով, քո շշուկով, գարուն ես բերում,
Քո աստղավառ երազանքով` արևն ես գերում: