In cart Not available Out of stock

Kez Im Srtits Chem Hani - Քեզ Իմ Սրտից Չեմ Հանի
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Hovhannes Badalyan
1977

Lyrics

Առուն կանաչ սարից եկավ
Թուխ մազերիդ պես շողաց,
Անուշ ձայնով երգեց կաքավ,
Ախ, իմ սրտիս պես դողաց
Ախ, իմ սրտիս պես դողաց:
Քամին շաղոտ կակաչ տարավ
Շուրթերիդ պես ալ ուներ
Շուրթերիդ պես ալ ուներ
Իմ աչքը քո թշին առավ,
Թուշդ երկու խալ ուներ,
Թուշդ երկու խալ ուներ:
Աղբյուրները կանչում են քեզ,
Հովերն են քեզ երազում,
Երկու տարվա բարդենու պես,
Բոյդ դալար ու նազուն,
Բոյդ դալար ու նազուն:
Իմ աչքը քո թշին առավ,
Թուշդ երկու խալ ուներ,
Թուշդ երկու խալ ուներ:
Իմ աչքը քո թշին առավ,
Թուշդ երկու խալ ուներ,
Թուշդ երկու խալ ուներ:
Գնանք այգին, քաղենք անգին,
Գարնան վարդը առաջին,
Թեկուզ անցնի հազար գիշեր,
Ախ, իմ քունը չի տանի,
Ախ, իմ քունը չի տանի,
Թե երկնքից արև հանեն`
Քեզ իմ սրտից չեն հանի: