In cart Not available Out of stock

Arants Kez - Առանց Քեզ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Ruben Matevosyan
1983

Lyrics

Շաղը աչքիս մեջ եկա ձեր թաղը,
Դեմս ելավ կանաչ այգին նախշուն կամարը,
Մեջս զարթնեց մեր առաջին սիրո ամառը:
Ամեն մի թուփ, ամեն մի ծառ, ամեն մի լապտեր,
Նայում են ինձ կարոտավառ հարցնում անհամբեր,
Թե ես ում եմ մենակ փնտրում, ինչու հետս չես,
Գյումրին էլ է գուցե տխրում, սեր իմ առանց քեզ:
Գարնան գիշեր է, կարոտ ու սեր է,
Որ կողմ նայեմ քեզ եմ հիշում,
Հովն էլ քո շունչն է,
Արդյոք ծառն է կողքիս խշշում, թե քո շշունջն է:
Հրաշք լիներ, գայիր հանկարծ վառված իմ սիրով
Թափառեինք իրար փարված լուսնակ գիշերով,
Ու հիշեինք ջերմ ու խնդուն օրերը անցած,
Բայց դու չկաս, իմ մեջ ես դու, անուշ երգ դարձար: