In cart Not available Out of stock

Voske Tsamov Hay Aghjik - Ոսկե Ծամով Հայ Աղջիկ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Ruben Matevosyan
1983

Lyrics

Ես քեզ տեսա գարնան հանդում
Ոսկե ծամով հայ աղջիկ,
Կքաղեիր ալվան ծաղկունք
Սիրտս քամող հայ աղջիկ:
Հազար երնեկ կրծքիդ սեղմած
Ծաղիկների վառ փնջին,
Սիրտս աշնան տերև դեղնած
Կարոտ է քո տաք շնչին:
Կշրջեիր խունջիկ-մունջիկ,
Ճերմակ շորով հայ աղջիկ,
Լուսնակի պես լռիկ-մնջիկ,
Ոսկե քողով հայ աղջիկ:
Հազար երնեկ ընտրած զույգիդ,
Ով որ քեզ հարս կտաներ:
Վարդի նման քո շրթունքից,
Հազար ծաղկի բույր կառներ:
Ես քեզ տեսա գարնան հանդում
Ոսկե ծամով հայ աղջիկ,
Կքաղեիր ալվան ծաղկունք
Սիրտս քամող հայ աղջիկ:
Հազար երնեկ կրծքիդ սեղմած
Ծաղիկների վառ փնջին,
Սիրտս աշնան տերև դեղնած
Կարոտ է քո տաք շնչին: