In cart Not available Out of stock

Gnank Yerkir Hayastan - Գնանք Երկիր Հայաստան
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Ludvig Duryan
Artist: Hovhannes Badalyan
1985

Lyrics

Հեռավոր մեր ճամփեքին
Տեսանք հազար հայրենիք,
Սակայն ամեն օտար երկիր
Մեզ դարձրեց մի պանդուխտ տարագիր:

Հեյ, մեզ կանչող Հայաստան,
Անուշ տանջող Հայաստան,
Քարդ անգամ կյանք է ու հաց
Դու մեր չքնաղ , մեր կարոտած
Հայրենիք, հայրենիք:
Սիրուն է ծովն օտարի,
Բայց Սևան չէ մեզ համար,
Ջուր չէ ծարավ պանդուխտի:
Գնանք երկիր Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան:
Եկեք գնանք Հայաստան
Ամեն հայի ապաստան:
Հավքերի պես մոլորված
Թափառեցինք ամենուր
Բայց մեր ճամփին ոչ մի գարուն
Մեզ չեղավ, չդարձավ հարազատ:

Ուր ես երկիր մեր ազատ
Արև ունես դու հազար
Քեզ ենք տենչում հույսի թևով
Ու կարոտով անվերջ կանչում
Հայրենիք, հայրենիք:

Տեսանք սարեր ձյունապատ
Բայց մեզ համար ոչ մի սար
Չեղավ հպարտ Արարատ:
Գնանք երկիր Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան,
Եկեք գնանք Հայաստան
Ամեն հայի ապաստան:
Հեռավոր մեր ճամփեքին,
Տեսանք հազար հայրենիք,
Սակայն ամեն օտար երկիր
Մեզ դարձրեց մի պանդուխտ տարագիր:

Հեյ մեզ կանչող Հայաստան,
Անուշ տանջող Հայաստան,
Քարդ անգամ կյանք է ու հաց
Դու մեր չքնաղ, մեր կարոտած
Հայրենիք, հայրենիք:
Ոչ մի քաղաք չի կարող
Այնքան չքնաղ երևալ
Ինչքան որ դու Երևան:
Գնանք երկիր Հայաստան,
Գնանք մեր տուն, մեր ոստան,
Եկեք գնանք Հայաստան
Ու մեր վերջին հանգրվան: