In cart Not available Out of stock

Sirus Kspasem - Սիրուս Կսպասեմ
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Garik Banduryan
Artist: Artashes Avetian
1978

Lyrics

Արծաթ շողով, հարսի քողով
Ելավ լուսնկան,
Ձեր տան կողքով, սրտի դողով
Կերթամ ու կուգամ:
Երգով սրտիդ դուռն եմ թակում
Կարոտ քո դեմքին,
Թե չես գալու գոնե թաքուն
Ականջ դիր երգիս:
Կանցնեն զույգեր ուրախ դեմքով,
Օրոր ու շորոր,
Ախ, ինչ մեղք եմ ես իմ տեսքով`
Մենակ ու մոլոր:
Աստղերի մեջ լուսնի նման,
Սիրուս կսպասեմ
Իմ արևը դու ես միայն,
Մի թող ինձ անսեր:
Ջահել սիրտս խորովել է
Նազը իմ յարի,
Ափսոս հետս խռովել է
Սիրտս կմարի:
Աստղերի մեջ լուսնի նման,
Սիրուս կսպասեմ
Իմ արևը դու ես միայն,
Մի թող ինձ անսեր:
Երգով սրտիդ դուռն եմ թակում
Կարոտ քո դեմքին,
Թե չես գալու գոնե թաքուն
Ականջ դիր երգիս: