In cart Not available Out of stock

Ayspes Te Gna - Այսպես Թե Գնա
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Garik Banduryan
Artist: Ruben Matevosyan
1977

Lyrics

Քո ամպ ու շող հայացքում
Կա մի սուրբ գաղտնիք,
Որ ոչ ոքի դու կյանքում
Երբեք չես հայտնի:
Բայց ես գիտեմ գաղտնիքդ խոր,
Թե ինչու ես լուռ մոլոր
Դու շիկնում իմ դեմ:
Ես էլ թաքուն սիրում եմ քեզ
Ախ չգիտեմ, թե ինչպես
Սերս քեզ հայտնեմ:
Դու քայլում ես գոհունակ,
Ժպտում ամենքին,
Երբ լինում եմ մեն-մենակ`
Վիշտ կա քո դեմքին:
Բայց ես գիտեմ գաղտնիքդ խոր,
Թե ինչու ես լուռ մոլոր
Դու շիկնում իմ դեմ:
Ես էլ թաքուն սիրում եմ քեզ
Ախ չգիտեմ, թե ինչպես
Սերս քեզ հայտնեմ:
Ինչպես բացվենք, իմ սրտակից
Մեր կյանքն այսպես թե գնա`
Անմեղ սիրո սուրբ կրակից
Միայն մոխիր կմնա:
Բայց ես գիտեմ գաղտնիքդ խոր,
Թե ինչու ես լուռ մոլոր
Դու շիկնում իմ դեմ:
Ես էլ թաքուն սիրում եմ քեզ
Ախ չգիտեմ, թե ինչպես
Սերս քեզ հայտնեմ: