In cart Not available Out of stock

Harazat Kaghak - Հարազատ Քաղաք
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Tamar Demuryan
Artist: Varduhi Khachatryan
1962

Lyrics

Ալագյազի լանջերի,
Նրա զմրուխտ փեշերի
Զով շուքի տակ կապուտակ,
Տարածվել ես իմ քաղաք:

Ջահելներդ սիրակեզ,
Երգերով փարվում են քեզ,
Դու հույզերի հանգրվան,
Իմ Լենինական:

Դու հմայքն ես Շիրակի
Հողն ես շեն իմ աշխարհի
Պայծառաշեն աննման,
Իմ Լենինական:

Որդիներդ մեծանուն,
Կերտեցին քեզ օրնիբուն,
Զուգեցին քեզ անդադար,
Որ մնաս հավետ դալար:

Արդ կանգնել ես դու հպարտ,
Իմ լուսե, իմ նոր քաղաք,
Դու անուշ գիրկ մայրական,
Իմ Լենինական:

Իմ հայրենի քաղաքում
Իրիկունն է մեղմ բուրում,
Շիթերով հազար անուն,
Շատրվանն է ինձ կանչում:

Երբ հեռու եմ ես լինում,
Սիրտս քեզ է միշտ ձգտում,
Ախ, հուշեր դու մանկական,
Իմ Լենինական:

Դու հմայքն ես Շիրակի
Հողն ես շեն իմ աշխարհի
Պայծառաշեն աննման,
Իմ Լենինական:
Պայծառաշեն աննման,
Իմ Լենինական,
Լենինական: