In cart Not available Out of stock

Ororotsayin - Օրորոցային
Music: Khachatur Avetisyan
Lyrics: Gegham Saryan
Artist: Narine Shahbazyan
1958

Lyrics

Քեզ փաթաթել եմ ատլաս,
Ծաղկածիծաղ շորերում,
Ննջիր դու իմ ոսկեմազ
Արթուն քեզ եմ օրորում
Որ դու ծաղկես, մեծանաս,
Օրորում եմ, օրորում:
Տես, կանչում են քեզ անհաս
Առուները սարերում
Ժպտում են քեզ աստղավարս
Լույսերը մեր ձորերում
Օրորում եմ, օրորում:
Օրհնում եմ ես նախօրոք
Քեզ հով անող այն ծառին
Քո գլխից վեր լիաթոք
Երգով ճախրող ծիծառին
Օրհնում եմ կյանքդ բարվոք
Օրհնում քո բախտն ու բարին: